Ուոլցը լքել է Թրամփի խորհրդականի պաշտոնը, նրան արդեն փոխարինող են գտել

Ուոլցը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հունվարի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Մայքլ Ուոլցը լքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտնում է Fox News-ը:
Հեռանալու վարկածներից մեկն այն սկանդալն է, որն առաջացել էր Signal մեսենջերում ամերիկացի պաշտոնյաների փակ չաթից Եմենին հարվածների մասին տվյալների արտահոսքի պատճառով:
Իր հերթին Politico թերթի լրագրող Ջեյք Թրեյլորը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Մայքլ Ուոլցի փոխարեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի գլխավոր թեկնածուն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտկոֆն է։
«Թրամփը մտադիր է պաշտոնանկ անել Ուոլցին, երեք աղբյուրից են հայտնել: Նրանց խոսքով՝ այս պահին փոխարինողի գլխավոր թեկնածուն Ուիտկոֆն է»,-գրել է Թրեյլորը Х սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Մայքլ Ուոլցը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հունվարի 20-ին։
Մայքլ Ուոլց, Ստիվեն Ուիտկոֆ