Ռումինիայում ձերբակալել են RT-ի լրագրող Չեյ Բոուզին

Լրագրողի ձերբակալությանն արդեն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. RT-ի լրագրող Չեյ Բոուզին ձերբակալել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ ժամանելուն պես, որտեղ նա պետք է լուսաբաներ ընտրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հեռուստաալիքի ներկայացուցչին:
«Մեր թղթակից Չեյ Բոուզին ձերբակալել են Բուխարեստ ժամանելուն պես։ Նա ժամանել է այնտեղ ՝ լուսաբանելու Ռումինիայի ընտրությունները», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նա փոխանցել է լրագրողի խոսքերը, ով հայտնել է, որ ոստիկանությունը եկել է իրեն ձերբակալելու հենց ինքնաթիռում։
Բոուզի ձերբակալությանն արդեն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Նրախոսքով՝ RT-ի լրագրող Չեյ Բոուզը օրինական կերպով հատել է սահմանը և ոչինչ չի խախտել:
«...Բայց նրան թույլ չեն տվել ինքնաթիռից դուրս գալ, նրան թույլ չեն տվել ինքնաթիռից վերցնել իր իրերը», – ասել է դիվանագետը RT հեռուստաալիքի եթերում:
Ռումինիայում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 4-ին: Եթե երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն առաջանա, ապա այն տեղի կունենա մայիսի 18-ին։