Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը․ ԱԳՆ

Իսմայիլ Բաղայի
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ընդլայնել է պատժամիջոցները իրանական նավթի և նավերի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։
«ԱԳՆ ներկայացուցիչ Բաղային վճռականորեն դատապարտում է Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական և առևտրային տարբեր ոլորտներում համագործակցելու պատրվակով մի շարք այլ երկրների ներկայացուցիչների դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները»,- ասված է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնն ընդլայնել է պատժամիջոցները իրանական նավթի և նավերի դեմ, որոնք իբր օգտագործվում են նավթի փոխադրման համար: Ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել երկու ընկերություններ և դրանց հետ կապված երկու նավեր, որոնք իբր ներգրավված են իրանական նավթի փոխադրման լոգիստիկ շղթայում:
«Իրանի հետ գործարք կկնքվի»․ Թրամփը նոր հայտարարություն է արել