ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Անցած գիշեր ՌԴ չորս մարզերի վրա ՀՕՊ միջոցները ուկրաինական ութ անօդաչու են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական ութ անօդաչու են ոչնչացրել՝ երկուսը Կուրսկի մարզի տարածքի վրա, երկուսը՝ Վորոնեժի, երկուսը՝ Վլադիմիրի և երկուսը՝ Բելգորոդի մարզի տարածքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: