Արևմուտքը Մոնղոլիայում արշավ է իրականացնում ԵԱՏՄ-ի դեմ. ՌԴ ԱԳՆ

Շարունակվում են նաև ԵԱՏՄ-ի և մի շարք այլ երկրների մերձեցման աշխատանքները. Եգիպտոսի հետ շփումները մի փոքր ձգձգվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մոնղոլիայում հավաքական Արևմուտքի մատուցմամբ տեղեկատվական արշավ է տարվում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Մենք նկատում ենք վերջին ամիսներին Մոնղոլիայում ակտիվորեն անցկացվող տեղեկատվական արշավը (ակնհայտորեն ոչ առանց հավաքական Արևմուտքի երկրների որոշակի շրջանակների աջակցության) վերոնշյալ համաձայնագրի ստորագրման դեմ», - ՌԻԱ Նովոստիին ասել է Աղասանդյանը։
Մասնավորապես` կեղծ վերլուծական արտահոսքերով ներկայացվում է, թե իբր ապրանքային սահմանափակ անվանացանկով ժամանակավոր համաձայնագիրը Մոնղոլիային կախվածության մեջ կդնի Ռուսաստանից և ընդհանուր առմամբ ԵԱՏՄ–ից։
«Պատկերվում են մոնղոլական տնտեսության համար բացասական հետևանքների աղետալի սցենարներ։ Ակնհայտ է, որ Արևմուտքը մինչև վերջին պահը Ուլան Բատորին կստիպի հրաժարվել գործարքից, որի նախաձեռնողներն, ի դեպ, հենց մեր մոնղոլական գործընկերներն էին», - նշել է դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ–ն դեմ է ԵԱՏՄ երկրներից միգրանտների ընտանիքներին Ռուսաստան բերելու արգելքին
Այնուամենայնիվ, փաստաթուղթը կարող է ստորագրվել ԵԱՏՄ-ի բարձր մակարդակով առաջիկա գագաթնաժողովում
Աղասանդյանը նաև հստակեցրել է, որ ԵԱՏՄ-ն պատրաստ է շարունակել Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ աշխատանքը, սակայն Կահիրեից սպասում է պատասխան քայլեր: Եգիպտոսը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հայտ էր ուղարկել դեռևս 2015 թվականին։
«Եգիպտոսի հետ շփումները մի փոքր ձգձգվեցին։ Անցկացվել է խորհրդակցությունների 6 փուլ: ԵԱՏՄ-ն պատրաստ է ակտիվացնել աշխատանքը, սպասում ենք Կահիրեից պատասխան քայլերի», - ասել է Աղասանդյանը։
Նա նաև հայտնել է, որ ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ երկխոսությունն ավարտական փուլում է: Իսկ ահա ԱՄԷ-ի հետ տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի նախագիծը շուտով կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին և ԱՄԷ-ին:
ԵՄ–ն չի կարողանա փոխհատուցել ՀՀ տնտեսության համար անխուսափելի կորուստները. Աղասանդյան