Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ալյոշկիի վրա հարձակման բոլոր մեղավորները կպատժվեն օրենքով. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շուկայի վրա հարձակման բոլոր մեղավորները կհատնաբերվեն և կպատժվեն օրենքով, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 1-ին գրոհել են Ալյոշկիի շուկան: Հարձական հետևանքով զոհվել է 7 մարդ, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
«Կիևի ռեժիմի այս բարբարոսական ակցիայի բոլոր մեղավորները և դրան առնչություն ունեցողները կպարզվեն և օրենքով անխուսափելի պատիժ կկրեն։ Կոչ ենք անում միջազգային հանրության ողջախոհ մասին և մասնագիտական կառույցներին՝ վճռականորեն դատապարտել այդ նողկալի ահաբեկչությունը», - ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ն նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
Խերսոնի մարզը Ռուսաստանի տարածաշրջաններից է, որը գտնվում է Դնեպրի ստորին հոսանքում, ողողվում է Ազովի և Սև ծովերով։ Մարզը Ռուսաստանի Դաշնության կազմ է մտել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Ուկրաինական կողմը չի ճանաչում հանրաքվեի լեգիտիմությունը և շարունակում է տարածաշրջանի վրա հարձակումները։ Ներկայում Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում Խերսոնի մարզի 75 %-ը, իսկ Դնեպրի աջափնյա հատվածը, այդ թվում՝ մարզկենտրոն Խերսոնը, գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։