Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

Զորավարժություններ
Ստուգվել են հրամանատարների և շտաբների կարողությունները՝ առանձին համազորային բանակի ստորաբաժանումները օպերատիվ իրադրության պայմաններում կառավարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններն անցկացվել են առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն:
Ներգրավված ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով շարժվել են զորավարժությունների անցկացման շրջաններ, ստուգվել են նրանց մանևրելու հնարավորությունները, ինչպես նաև հրամանատարների և շտաբների կարողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում ստորաբաժանումներ կառավարելու համար:
Ինչպես նշվում է, իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները:
Իրանի ԳՇ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ սահմանային զորավարժությունները