Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում գնդակոծել է Բելգորոդի մարզը ավելի քան 200 զինամթերքով. մարզպետ

Անցած մեկ օրվա ընթացքում տարածաշրջանի 9 շրջանների 45 բնակավայրեր հայտնվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարվածի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում ավելի քան 200 զինամթերքով գնդակոծել են Բելգորոդի մարզի տարածքը, երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տեղեկատվության համաձայն՝ անցած օրվա ընթացքում տարածաշրջանի ինը շրջանների 45 բնակավայրեր հայտնվել են Ուկրաինայի կողմից հարվածի տակ։ Արձակվել է 219 զինամթերք, արձանագրվել է 108 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 38-ը խոցվել է:
Տարբեր վնասներ են հայտնաբերվել մեկ բազմաբնակարան շենքում, ութ առանձնատներում, պահեստում, երկու սոցիալական օբյեկտներում, երթուղային ավտոբուսում, 14 տրանսպորտային միջոցներում և երկու գյուղատնտեսական ձեռնարկություններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: