ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ազատման դիմում է գրել

Արմեն Դանիելյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Արմեն Դանիելյանը պաշտոնավարել է 5 ամսից մի քիչ ավելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Պատճառներ չեմ կարող նշել, մեզ համար էլ էր անակնկալ այս որոշումը, որովհետև պարոն Դանիելյանը երեկ աշխատանքի էր եկել»,–ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել է 2024–ի նոյեմբերի 11–ին։