Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նովոյե բնակավայրը․ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. «Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոյե բնակավայրը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում «Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոյե բնակավայրը»,- ասված է նախարարության ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։