Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր գնացել էր թաղապետարան` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար պատասխան պահանջելու վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Ակտիվիստն այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։