Մոսկվայում ապրիլի 29–ին տեղի է ունեցել Հաղթանակի շքերթի փորձը։
Շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 բարեկամ պետությունների զինվորական ստորաբաժանումներ։
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին։ Այն կսկսվի Մոսկվայի ժամանակով 10:00-ին և կավարտվի կեսօրին։