Կառավարությունը $9,6 մլն դրամաշնորհ կստանա տուբերկուլոզի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար

2003 թվականից մինչ 2024 թ. դեկտեմբերի 31-ը Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է շուրջ 89,3 մլն ԱՄՆ դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար 9,6 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կտրամադրվի ՀՀ կառավարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Դրամաշնորհը կտրամադրվի ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից։ Այս ծրագիրը մեր երկրում մեկնարկել է 2003 թվականից:
«2025 թ. հունվարի 1–ից մեկնարկած ծրագիրն ուղղված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելմանը, հայտնաբերմանը, հետազոտմանը և բուժմանը, և այդ իմաստով հատկապես նշանակալից է դրամաշնորհային միջոցների հաշվին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց դեղորայքային ապահովումը, ախտորոշիչ նյութերի (թեստերի) և բժշկական սարքավորումների ձեռքբերումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ 2003 թվականից մինչ 2024 թ. դեկտեմբերի 31-ը Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է շուրջ 89,3 մլն ԱՄՆ դոլար:
7–8 տարեկան էի, որ հոգեբանս հայտնեց իմ կարգավիճակը․ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող 4800 քաղաքացի կա