Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել են ուկրաինական 34 անօդաչու թռչող սարք. ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և հարձակվում են Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ տարածքների վրա՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել են ուկրաինական 34 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 34 անօդաչու թռչող սարք, որից 15-ը Կուրսկի մարզի տարածքում, ութը՝ Բրյանսկի, յոթը՝ Օրյոլի, երեքը՝ Վլադիմիրի և մեկը՝ Բելգորոդի մարզի տարածքում»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։