ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «Հաղթանակի էստաֆետ» միջազգային ռազմահայրենասիրական ակցիայի խորհրդանիշն այսօր Հայաստան հասավ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։
«Հաղթանակի էստաֆետ» միջազգային ռազմահայրենասիրական ակցիայի խորհրդանիշը Հայաստան հասավ
© Sputnik
Առաջինն այն դիմավորել են Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները։ Իրադարձությանը նվիրված հանդիսավոր հավաքին մասնակցել են ջոկատի հրամանատարությունն ու անձնակազմը։
«Հաղթանակի էստաֆետ» միջազգային ռազմահայրենասիրական ակցիայի խորհրդանիշը Հայաստան հասավ
© Sputnik
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում փոխանցումավազքի թիմը գավաթը կանցկացնի Արմավիրի, Արտաշատի և Մեղրիի սահմանապահ ջոկատներով՝ այցելելով բոլոր ուղեկալներ։
Ակցիան կավարտվի Հաղթանակի խորհրդանիշը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին փոխանցելով։