Ֆրանսիայի որոշ քաղաքացիներ այսօր կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում․ Պուտին

Վլադիմիր Պուտին
Պուտինը Մոսկվայում մասնակցել է «Գիտելիք. առաջինները» կրթական մարաթոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ֆրանսիայում միշտ եղել են քաղաքացիներ, որոնք հարգել են ռուսական արժեքները, նման մարդիկ նաև հիմա կան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կարևորն այն է, որ միշտ եղել են մարդիկ, որոնք կիսել և այսօր կիսում են մեր սկզբունքները, արժեքները և մեզ հետ են։ Հիմա ևս Ֆրանսիայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ մեր մարտիկների հետ ուս ուսի կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում», - ասել է Պուտինը։
Պուտինն այսօր Մոսկվայում մասնակցել է ռուսական «Գիտելիք» ընկերության «Գիտելիք։ Առաջինները» կրթական մարաթոնին։
ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է:
ՌԴ–ն պատրաստ է Բելառուսի հետ ԱԹՍ-ների և ավիատեխնիկայի համատեղ արտադրություն սկսել. Պուտին