Ադրբեջանից 1988–1992 թվականներին բռնագաղթածները սեփականության իրավունք կստանան

Կառավարությունից նշում են, որ այս որոշման նպատակն է երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին ապահովել մշտական բնակարանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 1988–1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կստանան սեփականության իրավունք այն հանրակացարաններում, որտեղ ապրում են։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Արցախից բռնի տեղահանվածները կարո՞ղ են Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալ. պարզաբանում
Նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքի (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Երևանի Մոլդովական փողոցի, Շիրակի փողոց 2/32 հասցեների բնակիչները դիմում են ներկայացրել կոմիտե` խնդրելով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:
«Կոմիտեի տնօրինության տակ գտնվող տարածքների ճշգրտման աշխատանքների իրականացման արդյունքում հնարավոր են մակերեսների տարբերություններ, և նախագծի հավելվածի ցանկով նշված հասցեների նշված սենյակներում բնակվող քաղաքացիների հետ պայմանագիր կնքելիս առաջարկվում է նախագծում ներառել դրույթ՝ պայմանագիր կնքելիս հիմք ընդունել սահմանված կարգով գրանցում ստացած վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունից նշում են, որ այս որոշման նպատակն է երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին ապահովել մշտական բնակարանով։
Եթե Բաքուն ճիշտ լիներ, ԼՂ բնակիչներին ՀՀ կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ. Փաշինյան