ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ավտովթարի մասին ահազանգը ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 16:00-ի սահմաններում։
Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն: