Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կընդլայնի համագործակցությունը VOAM–ի հետ

Կազմակերպությունները պայմանավորվել են համատեղ աշխատել բնակչության և տարածքների պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, վերացման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի որոնողա-փրկարարական ակումբների միության հետ (VOAM): Այս մասին հաղորդագրություն է տարածել կենտրոնի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Ալեքսեյ Բուտիրսկին և Պավել Գյոզալյանը
Փաստաթուղթը ստորագրել են ՌՀՄԱԿ-ի ղեկավարներ Ալեքսեյ Բուտիրսկին և Պավել Գյոզալյանը, ինչպես նաև VOAM-ի տնօրեն Վահե Խաչատրյանը:

«Համաձայնագրի շրջանակներում ՌՀՄԱԿ –ը և VOAM- ը պայմանավորվեցին համատեղ աշխատել բնակչության և տարածքների պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, վերացման, ինչպես նաև կրթական ծրագրերի մշակման, մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունները պայմանավորվել են նաև համատեղ թրեյնինգներ, սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ անցկացնել փորձի փոխանակման համար։
Ռուս–հայկական մարդասիրական կենտրոնում սովորում են մարդկանց դուրս բերել փլատակներից