ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը կարող է կրճատված կազմով մեկնել Իտալիա, որտեղ 2026–ին կանցկացվեն ձմեռային օլիմպիական խաղերը։ Այս մասին հայտարարել է սպորտի նախարար և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը «Գիտելիք» ընկերության «Գիտելիք. առաջինները» կրթական մարաթոնին։
«Շատ մարզաձևերում ընտրական փուլն արդեն մեկնարկել է, ուստի բազմաթիվ ռուս մարզիկներ չեն հասցնի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ստանալ», - նշել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավարը:
Դեգտյարյովը նաև կրկին հայտարարել է, որ ռուս մարզիկների՝ 2028 թվականի ամառային օլիմպիական խաղերին ՌԴ դրոշի ներքո Լոս Անջելես մեկնելու հավանականությունը 99 % է:
Նշենք, որ ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2026 թվականի փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում: