Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դորոշովկա բնակավայրը․ ՊՆ

Զինծառայող․ արխիվային լուսանկար
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ռուսական զորքը Խարկովի մարզում վերահսկողության տակ է վերցրել Դորոշովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Դորոշովկա բնակավայրը», - ասվում է պաշտպանական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է նաև, որ ռուսական ավիացիան Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչ է խոցել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։