Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 40 ուկրաինական անօդաչու է խոցել․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 11 ԱԹՍ Ռյազանի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 7 անօդաչու թռչող սարք՝ Օրյոլի մարզում, 4-ական ԱԹՍ՝ Ղրիմում և Սև ծովի ջրատարածքում, 2-ական ԱԹՍ՝ Մոսկվայի շրջանի և Բելգորոդի մարզի տարածքում, 1-ական ԱԹՍ՝ Կալուգայի և Բրյանսկի մարզերի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Ապրիլի 28-ին Մոսկվայի ժամանակով 20: 00-ից մինչև ապրիլի 29-ը Մոսկվայի ժամանակով 06: 00-ն ՀՕՊ միջոցներն ընդհանուր առմամբ ոչնչացրել են 91 ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ, ամենից շատը՝ 40 անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի մարզում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։