ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երուսաղեմում վթարի է ենթարկվել, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է իսրայելական «12» հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մեքենաներից մեկը բախվել է մոտոցիկլետին։ Իսրայելի վարչապետը վերադառնում էր ահաբեկչության զոհերի հիշատակի օրվա միջոցառումից։
«Kan» պետական հեռուստառադիոընկերությունը նշում է, որ վարչապետը կորտեժում էր, սակայն նրա մեքենան գտնվել է միջադեպից որոշ հեռավորության վրա: