Հերթական պայթյունն Իրանում. արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպահանի վառոդի պահեստում, կա զոհ

Բանդար Աբասի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից մի քանի օր անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպահանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Իրանի Սպահան նահանգի հրավառ տեխնիկայի և վառոդի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Տեղական ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Մանսուր Շիշեհֆորուշի խոսքով՝ պայթյունը որոտացել է այսօր առավոտյան Avanar Parsian Chemical Industries ձեռնարկության պահեստում: Վնասվել են պահեստի տանիքը և կառուցվածքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26–ին հզոր պայթյուն էր որոտացել Իրանի Բանդար Աբասի նավահանգստում. վերջին տվյալներով` մահացել է 70 մարդ, վիրավորվել ավելի քան 1200-ը: