Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերմա՞ն է ենթարկվել. դատարանում քննչական գործողություններ են

ԶԼՄ–ների տեղեկություններով` դատավորի նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել։ Այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների` Գաբրիելյանին քիչ առաջ են բերման ենթարկել, ու այդ պահին նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից դատավորին բերման ենթարկելու մասին ոչինչ չասացին։
«Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում քննչական գործողություններ են իրականացվում»,– նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ դատախազությունը պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։
Բարձրագույն դատական խորհուրդն էլ կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Գաբրիելյանին։
Հավելենք, որ նա դատավարել է Պեմզաշենի սպանության, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև «Սասնա Ծռերի» գործերը։
Արթուր Բաղդասարյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն