ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Բրազիլիայում կայացած գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ երկրների արտաքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնել համաշխարհային ռազմական ծախսերի կրիտիկական աճի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Բրազիլիայի կառավարության կողմից հրապարակված հռչակագրի տեքստում։
«Նախարարները մտահոգություն են հայտնել աշխարհի շատ մասերում շարունակվող հակամարտությունների և միջազգային բևեռացման և մասնատման ներկայիս վիճակի վերաբերյալ։ Նրանց մտահոգել է նաև ներկայիս միտումը, որը հանգեցրել է համաշխարհային ռազմական ծախսերի կրիտիկական աճի՝ զարգացման համարժեք ֆինանսավորման հաշվին», - ասվում է փաստաթղթում։
Ասոցիացիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել ի պաշտպանություն բազմակողմ մոտեցման, որը հարգում է տարբեր ազգային տեսակետներն ու դիրքորոշումները կարևորագույն գլոբալ հարցերի վերաբերյալ, ներառյալ կայուն զարգացումը, սովի և աղքատության վերացումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների համարժեք լուծումը։
ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-29-ը Ռիո դե Ժանեյրոյում։