ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը՝ երկարաժամկետ կայունության և զարգացման ապահովման համար։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։
Նշվում է, որ Վրաստանի նախագահն ընդգծել Է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկել են վրաց և հայ ժողովուրդների միջև դարավոր պատմական բարեկամությունը, նաև Վրաց ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։
Հիշեցնենք՝ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստան է ժամանել պաշտոնական այցով, այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը։