Եվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք․Պուտին

Sputnik
«Եվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք։ Համաշխարհային հանրությունը պետք է ստեղծի նոր և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն։ Դրա հիմքը կարող են լինել միջազգային համագործակցության առկա ձևերը»,-Վոլգոգրադում կայացած միջազգային համաժողովում իր ելույթում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հաղթանակի օրվա նախօրեին Ռուսաստանի առաջնորդը նաև հիշեցրել է, որ նացիզմի պարտությունը հետխորհրդային հանրապետությունների ընդհանուր ժառանգությունն է, և տոնն ամենահարգվածներից մեկն է։