Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել Արցախում և 120 հազար արցախցիներ ենթարկվել են բռնի տեղահանման։
Ադրբեջանական պատվիրակությանը վրդովվեցրել է Շարմազանովի ելույթը, նրանք փորձել են ընդհատել, սակայն Էդուարդ Շարմազանովը շարունակել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանները պղծելու և ոչնչացնելու քայլերի մասին։
«44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվել է վանդալիզմ, էթնիկ զտում, որի արդյունքում այսօր 120 հազար հայ գտնվում է իր հայրենիքից դուրս»,-հայտարարել է Շարմազանովը։