ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում»,– ասաց Ավդալյանը։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։