Պարեկները հայտնաբերել են Օշականում գետն ընկած երեխային. արձանագրվել է երեխայի մահը

Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով օգտագործվել է անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Երեկ երեկոյան Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են կորած երեխային։
Ապրիլի 27-ին, ժամը 17։47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով օգտագործվել է անօդաչու թռչող սարք։
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել են Օշականից Ոսկեվազ ընկած հատվածում՝ Քասախ գետի երկայնքով (8-10 կմ)։
Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է երեխայի մահը։
Ուկրաինացի անչափահաս աղջիկ է ընկել Հրազդան գետը․ նրան փնտրում են 150-ից ավելի փրկարարներ