ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik․ Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադային Վանկուվերում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ։
«Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և տեղի համայնքին Վանկուվերում Lapu Lapu Day փառատոնի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ Մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին», - ասված է հաղորդագրության մեջ X-ում:
Նախօրեին երեկոյան Վանկուվերում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: CTVհեռուստաալիքի տվյալներով ՝ փառատոնն անցկացրել են ֆիլիպինցի ներգաղթյալները։
Ավելի ուշ կանադական ԶԼՄ-ները հայտնել են, որ միջադեպի հետևանքով առնվազն 8 մարդ Է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 6-ը վիրավորվել են: