Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան
Միխեիլ Կավելաշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ է այցելում Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան։ Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։
Վրաստանի նախագահը X-ի իր էջում գրել է` Վրաստանին և Հայաստանին կապում է խոր և ամուր բարեկամությունը։ Նա հավելել է՝ ուրախ է, որ իր առաջին միջազգային այցերի ցանկում հենց Հայաստանն է, քանի որ դա ընդգծում է երկու երկրի երկկողմ կապերի կարևորությունը։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 20-ին այցելել էր Երևան և Նիկոլ Փաշինյանի հետ դիտել երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը:
Մարտի 23-ին Փաշինյանն էր մեկնել Թբիլիսի, որտեղ կայացել էր հավաքականների երկրորդ հանդիպումը: