Գյումրիում ոչ սթափ վարորդն ու ուղևորները ծեծել են պարեկներին

ՀՀ ՆԳ նախարարությունը քաղաքացիներին հորդորում է չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Գյումրու Հալաբյան փողոցի 22-ամյա բնակիչը և ևս 2 անձ բռունցքներով հարվածներ են հասցրել պարեկներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի 22-ամյա վարորդին ու պարզելով, որ նա մեքենան վարում է ոչ սթափ վիճակում` հայտնել, որ նա զրկվում է վարորդական իրավունքից։
«Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի 2 ուղևորը, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին: Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխել են բաժին։ Մեքենան էլ տեղում վերցվել է պահպանության: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունից հավելում են, որ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նշենք, քր Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։
Հարբած վարորդը ՃՏՊ-ից հետո վարորդական կեղծ վկայական է ցույց տվել պարեկին, կաշառք առաջարկել
ՆԳՆ–ից քաղաքացիներին հորդորում են չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։