Եմենին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով մոտ 30 մարդ է զոհվել

ԱՄՆ-ի կողմից Սանա քաղաքի վրա իրականացված օդային հարվածների հետևանքները
Հարվածել են Սաադա քաղաքի կենտրոնին, որտեղ հիմնականում պահվում էին աֆրիկյան երկրներից ժամանած միգրանտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Եմենին ԱՄՆ-ի հասցված հարվածից առնվազն 30 մարդ է զոհվել։
«Al Masirah» հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարվածել են Եմենի Սաադա քաղաքում տեղակայված աֆրիկյան երկրներից եկած ներգաղթյալների կենտրոնին։
Աղբյուրը նշում է, որ առնվազն 50 տուժած տեղափոխվել է տեղի հիվանդանոց, նրանց մեծ մասը ծանր վիճակում է։ Բացի այդ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են նաև Ալ-Ջաֆր նահանգի Բարաթ ալ-Անան շրջանում գտնվող թիրախներին։