Մեր մոտեցումն այն է, որ Երեւանի տրանսպորտը չպետք է մտնի այլ բնակավայր․Սիմոնյան

Sputnik
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներին, ովքեր պահանջում են իրենց համայնքներ վերադարձնել 25 և 59 համարի երթուղիները։
Նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նշված երկու համայնքների բնակիչների բողոքի ակցիաները վտանգում են տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։ Ըստ նախարարության՝ հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակում։
«Մեր մոտեցումն այն է, որ Երեւանի տրանսպորտը չպետք է մտնի այլ բնակավայր»,-պռոշյանցիների և քասախցիների հետ հանդիպմանն ասել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։