Թրաֆիքինգի դեպքերի աճին նպաստել են միգրացիոն հոսքերն ու բացահայտումները.Թումասյան

Sputnik
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 89.5 տոկոսով ավելացել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը։ 2023 թվականին եղել է 19 դեպք, 2024-ին` 36։
Թեև բացարձակ թվերով ցուցանիշները մեծ չեն, բայց հանցավորության այդ տեսակի գրեթե կրկնակի աճը մտածելու տեղիք է տալիս։
«Թրաֆիքինգի դեպքերի աճին նպաստել են միգրացիոն հոսքերն ու բացահայտումները»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանին։