Անթալիայի դիվանագիտական ֆորումին ամեն տարի Հայաստանի մասնակցությունն անհասկանալի է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի համար։ Sputnik Արմենիայի հետ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորության մասին, Տեր-Մաթևոսյանը հիշեցրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ Ադրբեջանի գործընկերոջ հեգնական, անհարգալից վերաբերմունքը, ինչն անընդունելի է և հուշում է, թե ինչպիսին է վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ։
«Անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը Սփյուռքի հետ, ուժեղացնել Հայաստանի դիվանագիտական ներուժը և ավելի փաստարկված հանդես գալ բանակցություններում»,-նշել է Վահրամ Տեր-Մաթևոսյանը։