Ուկրաինական ԶՈւ–ն հրետակոծել է Գորլովկան․ վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ

Ուկրաինական զորքերը կրակ են բացել «Կոմսոմոլեց» բնակելի թաղամասի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Այսօր Գորլովկայում ուկրաինական զորքերի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
Ինչպես նշել է Պրիխոդկոն, «Կոմսոմոլեց» բնակելի թաղամասը ենթարկվել է հրետակոծության։
«Գորլովկայում ուկրաինական զինված ագրեսիայի հետևանքով վիրավորների թիվը հասել է հինգի», - նշել է Պրիխոդկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր երեք վիրավորի մասին։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխի արդյունահանման ձեռնարկությունները։ Սա ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է։ Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։