Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

ՎԵրջին տվյալներով՝ հզոր պայթյունի հետևանքով ավելի քան 1200 մարդ է տուժել, առնվազն 28 մարդ մահացել է։ Տուժածների թիվն անընդհատ ավելանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Իրանում ապրիլի 28-ին ազգային սուգ է հայտարարված Բանդար Աբասի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Tasnim գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
Ավելի վաղ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին եռօրյա սուգ էր հայտարարել տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։
Վերջին տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ մահացել է, ավելի քան 1200–ը՝ տուժել։