ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու՝ ռուսական կողմի պատրաստակամությունը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինի խոսնակը հիշեցրել է, որ ՌԴ նախագահն այդ մասին նախկինում բազմիցս է ասել:
Պուտինի և Ուիթկոֆի բանակցությունները տեղի են ունեցել ապրիլի 25-ին Կրեմլում, նրանց հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ: Ռուսաստանի ղեկավարն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ շփումների վերսկսումը: