Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուրսկի մարզի ազատագրման գործողությունն ավարտվել է. Գերասիմովը զեկուցել է Պուտինին

Զինծառայողը Կուրսկում. Արխիվային լուսանկար
Երեք օր առաջ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հակառակորդի զինյալներից Կուրսկի սահմանամերձ գոտու մաքրումը ավարտական փուլում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի մարզի ազատագրման գործողությունն ավարտվել է, Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը ստացել է համապատասխան զեկույցը:
«ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը ուկրաինացի նեոնացիստներից ազատագրելու գործողության ավարտի մասին», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինյալները ներխուժեցին Կուրսկի մարզ, սակայն նրանց առաջխաղացումը հաջողվել կանգնեցնել։ 2025 թվականի մարտի սկզբին ռուսական զորքերը լայնածավալ հարձակման անցան և մի քանի օրում ազատագրեցին մոտ 1100 քառ.կմ տարածք։ Ընդհանուր առմամբ, ներխուժման սկզբից հաջողվել էր վերահսկողության տակ վերադարձնել ավելի քան 60 բնակավայր, որոնց կեսից ավելին, այդ թվում Սուջան՝ վերջին երկու ամսում: