Շատ արագ վերահսկողություն կիրականացվի, ձուկը կուղարկվի լաբորատորիա. Անուշ Հարությունյան

Sputnik
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեսել է գրառումներն ու մտահոգությունները և գործին ընթացք է տվել։ Մոտ 13 տարի առաջ, նույն տեսչությունը փորձաքննության էր ենթարկել Հայաստան ներկրված պանգասիուսի յուրաքանչյուր խմբաքանակ և երբ հասկացել են դրա ռիսկն առողջության համար` որոշել են արգելել։ Այդուհանդերձ` սահմանափակում չդրվեց, բայց ներքին կարգով որոշում կար, որ վտանգավոր ձնատեսակի ներմուծման թույլտվություն չտրվի։
Այսօր ևս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արագ արձագանքել է, ձուկն ուղարկվել է փորձաքննության։