Պանգասիուս ձուկը վտանգավոր է առողջության համար. Հարություն Մնացականյան

Sputnik
Ինչ ձուկ է պանգասիուսը։ Վերջին օրերին այն «լողում է» համացանցում և լրատվամիջոցների վերնագրերում։
Պանգասիուսի մասին լրատվական դաշտում հիշել էին մեկ էլ մոտ 13 տարի առաջ։ Ձուկը գրավում է էժան գնով, բայց պարզվում է դրա հետևում թաքնված բազմաթիվ վտանգներ կան։
Գործարար Հարություն Մնացականյանն օրերս ահազանգեց որ պանգասիուսը կրկին հայտնվել է հայկական շուկայում և վաճառվում է շատ էժան գնով։ Նա գրել է, որ այդ ձկնատեսակը հիմնականում բուծում են հարավարևելյան Ասիայում՝ Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածությամբ։