Քաղաքացու օրը չստացավ իրական բովանդակություն. Հակոբ Բադալյան

Sputnik
2018-ին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը մեր տոնացույցում ավելացրեց քաղաքացու օրը։ Որոշվեց այն նշել ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը։ Այս տարի` ապրիլի 26-ին։
Այսօր իշխող քաղաքական ուժը բազմաթիվ միջոցառումներ է նախատեսել Երևանում ու մարզերում «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով։
Ինչ նպատակով ներդրվեց Քաղաքացու օրը և որքանով է այն այսօր համապատասխանում ի սկզբանե տոնի հիմքում դրված բովանդակությանը. հարցի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։