ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Թուրքիայի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 210 մարդու: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԻՊ-ի դեմ անցկացված գործողության արդյունքում 49 նահանգներում ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել է 210 մարդ», - X սոցցանցում գրել է նախարարը:
Գործողությունն իրականացվել է Ստամբուլում, Անթալիայում և այլ նահանգներում։ Ձերբակալվածները կասկածվում են ԻՊ-ին անդամակցելու և գրոհայիններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ։
*Արգելված է ՌԴ-ում։