Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը կմնա ՌԴ կազմում

Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն իր նախընտրական խոստումներից մեկն էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի- Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործարքի շրջանակներում կմնա Ռուսաստանի կազմում:
«Ես կարծում եմ, որ պատերազմի բռնկման պատճառն այն է, որ նրանք (Ուկրաինան) սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին»,-ասել է նա: Պարբերականը նշում է, որ «խաղաղ գործարքը», որը ձգտում է կնքել ԱՄՆ նախագահը, ենթադրում է հակամարտության սառեցում ռազմաճակատի գծում: «Ղրիմը կմնա Ռուսաստանի հետ»,-հստակեցրել է Թրամփը:
ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն իր նախընտրական խոստումներից մեկն է եղել: Ի սկզբանե նա նախատեսում էր ռազմական գործողություններն ավարտել մեկ օրում, սակայն ավելի ուշ այդ ժամկետն ավելացավ մինչև «մի քանի շաբաթ»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու պատճառներից մեկն անվանում է նրա ձգտումը դեպի ՆԱՏՕ: Հրադադարի պայմանների թվում նա առաջարկել է ուկրաինացի զինվորականների դուրսբերում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, այդ շրջանների և Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս, Ուկրաինայի արտադաշինքային և ապամիջուկային կարգավիճակ և պատժամիջոցների վերացում: Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այս նախաձեռնությունը վերջնագիր է համարել։
Կիևը բազմիցս խոսել է կորցրած տարածքները վերադարձնելու մտադրության մասին։ Թրամփի կարծիքով՝ «դա անելը շատ դժվար կլինի»։ Մոսկվան պնդում է, որ Ղրիմի պատկանելության հարցը փակված է, ինչպես նաև բացառում է մնացած տարածքների զիջումը Ուկրաինային։
Խորհրդային բանակի բացառիկ գործողությունը. ինչպես ազատագրվեց Ղրիմը