ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Թաիլանդում՝ Բանգկոկից 160 կմ հարավ գտնվող Չա-Ամ առողջարանային քաղաքի մոտ, ոչ մեծ ինքնաթիռ է ջուրն ընկել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է, 1-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է թաիլանդական Thai PBS հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:00-ին: Matichon թերթի հրապարակած տեսագրությունում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում և առափնյա գծից ոչ հեռու ընկնում ջուրը։
Thai PBS-ը նշում է, որ DHC6-400 Twin Otter ինքնաթիռը պատկանում է Թաիլանդի թագավորական ոստիկանությանը և օգտագործվում էր պարաշյուտիստների պատրաստման համար:
Թաիլանդի ավիացիոն պետական կառույցներն ու ոստիկանությունը պարզում են ավիավթարի պատճառները։