ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է սիրիական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ հանդիպման մասին:
«Բաքվում կայացել էր Աֆղանստանի վերաբերյալ խորհրդաժողով... Ներկա էր նաև սիրիական հատուկ ծառայության ղեկավարներից մեկը։ Եվ նրա հետ տեղի ունեցավ բովանդակությամբ միանգամայն կառուցողական և բարյացակամ հանդիպում», ասել է նա։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական զորքերը շարունակում են մնալ Սիրիայում՝ իրենց տեղերում: