ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ուկրաինական կողմը շարունակում է ՌԴ տարածքում ահաբեկչական գործունեությունը՝ ցույց տալով իր էությունը։ «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բալաշիխայում տեղի ունեցածը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մոսկալիկը:
«Կիևի ռեժիմն ուղղակի ևս մեկ անգամ ցույց է տալիս իր էությունը։ Կիևի ռեժիմը շարունակում է իր ներգրավվածությունը մեր երկրի տարածքում ահաբեկչական գործունեության մեջ»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Բալաշիխայում տեղի ունեցածը, ասել է, որ գեներալը սպանվել է ահաբեկչական հարձակման հետևանքով: Նա նշել է, որ հիմքեր կան ենթադրելու, որ գեներալի սպանության մեջ ներգրավված են ուկրաինական հատուկ ծառայությունները: